Եվրոպայում ռեկորդային գնաճ է նկատվում[:]

2021-10-22 18:52

Եվրոպայում ռեկորդային գնաճ է նկատվում։ Եվրագոտում գնաճը հասել է տարեկան կտրվածքով 3,4 տոկոսի։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակներից։ Այս մասին ասվում է Eurostat վիճակագրական գործակալության կայքում։ Կազմակերպության տվյալներով՝ եվրագոտում գնաճն օգոստոսին կազմել է 3 տոկոս, 2020-ի սեպտեմբերին՝ 0,3 տոկոս։ Ամենացածր ցուցանիշը տարեկան կտրվածքով գրանցվել է Մալթայում՝  0,7 տոկոս, Պորտուգալիայում՝ 1,3 եւ Հունաստանում՝ 1,9 տոկոս։ Ամենից շատ գնաճ է նկատվել Էստոնիայում եւ Լիտվայում՝ 6,4-ական տոկոս եւ Լեհաստանում՝ 5,6 տոկոս։ Գերմանիայում գնաճը հասել է 30 տարում առավելագույնին։[:]