Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ[:]

2021-09-23 16:46

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին,  հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաեւի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ պաշտոնական կայքից։ Մարտին Գալստյանը եւ Ռուսլան Բեկետաեւը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցերը, կարեւորել հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Մարտին Գալստյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը, ֆինանսական շուկայի զարգացման միտումները: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:[:]