ԵԱՏՄ-ՈՒՄ ԳԱԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՒ ՏԱՐԵՎԵՐՋ[:]

2020-10-09 23:26

Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ստեղծման համար մեթոդական հիմքերը պետք է պատրաստ լինեն մինչև այս տարվա վերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Երևանում եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը: Գոլովչենկոն նախ մեծապես կարևորեց ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը՝ նշելով, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման առաջին փուլը մեթոդական, կազմակերպված հիմքի ձևավորումն է։ «Դա պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ»,-ասաց Բելառուսի վարչապետը: Նրա խոսքով՝ կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը գերատեսչական մակարդակում կներկայացվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, ինչից հետո կկայացվի երկրորդ փուլ անցնելու որոշում:[:]