Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին[:]

2018-04-04 19:35

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2018 թ. մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին  «Տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հայեցակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին, Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների  միջև միջազգային պայմանագրերի, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն կազմակերպությունների մասին համաձայնագրի նախագծին:[:]