ԱԺ-ն ընդունեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրինագիծը[:]

2017-12-07 18:17

Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին նիստն սկսեց նախորդ օրը քննարկված մի շարք նախագծերի քվեարկությամբ: 82 կողմ և 5 դեմ ձայներով ընդունվեց ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը 65 կողմ և 25 դեմ ձայնով ևս ընդունվեցին: 90 կողմ ձայնով ընդունվեց նաև  «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: 92 կողմ ձայնով ընդունվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Միաձայն ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը՝ 92 կողմ քվեարկությամբ: Խորհրդարանը կողմ քվեարկեց նաև «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը երկրորդ ընթեցմամբ ընդունելու մասին հարցերին:[:]