Երեւանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը[:]

2017-10-25 15:36

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստը: Քիչ առաջ «Մուլտի գրուպ» հյուրանոցային համալիր են ժամանել ԵՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս եւ Ղրղզստան) վարչապետները: Միջոցառմանը մասնակցում է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ավելի ուշ, ժամը 12:00-ին տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը: Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Երեկ նրան ընդունել են վարչապետ Կարեն Կարապետյանը եւ նախագահ Սերժ Սարգսյանը: https://www.youtube.com/watch?v=xfZgjVNIwgc[:]