Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողով (ԵԳՄՀ)[:]
2017-10-03 19:47
Մամուլի հաղորդագրություն
Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողով (ԵԳՄՀ)
2017թ. Հոկտեմբերի 5-7
Երևան, «Մերիդիան» էքսպո կենտրոն
Հոկտեմբերի 5-7-ը՝ Երևանում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որի նախաձեռնողը «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է: Համաժողովն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՀՀ Կառավարության և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ (համաժողովի համակարգողը՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամ)։
Միջոցառման նպատակը՝ ԵԱՏՄ, ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, ԵՄ գործարար շրջանակների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար մշտապես գործող տեղեկատվական և քննարկումների հարթակի ստեղծումն է:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են՝ կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլն:
Պլենար և հարակից նիստերին ելույթ կունենան
Տիգրան Սարգսյանը - ԵՏՀ կոլեգիայի նախագահ
Կարեն Կարապետյանը - ՀՀ վարչապետ
Արա Աբրահամյանը - «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Սերգեյ Գլազևը – ՌԴ նախագահի խորհրդական
Դենիս Մանտուրովը – ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար
Նատալիա Վոլկովան – Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար
Ուլանբեկ Ռիսկուլովը – Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ
Ալիկ Այդարբաևը – Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Իգոր Օռլովը – ՌԴ Արխանգելսկի մարզի ղեկավար
Վիկտոր Խրիստենկոն – ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահ
Սերգեյ Չերյոմինը - Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար
Լևոն Ալթունյանը – ՀՀ առողջապահության նախարար
Վլադիմիր Չեռնովը – ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ
և այլք:
Համաժողովի շրջանակում տեղի կունենա Արդյունաբերության նախարարների խորհրդակցություն, ինչպես նաև առանձին քննարկումներ հետևյալ ուղղություններով.
- Բժշկական արդյունաբերություն և Եվրասիական տարածքում արտադրական ինտեգրացիա։
- Եվրասիական տարածքում ոսկերչական իրերի արտադրություն և սպառման շուկաների ընդլայնում։
- Համագործակցություն թեթև արդյունաբերության ոլորտում։
- Արտադրական ինտեգրացիա։
- Համագործակցություն ռադիոէլեկտրոնիկայի, կապի և ՏՏ ոլորտում։
Համաժողովն անցկացվում է Ռուսաստան – Հայաստան 6-րդ միջտարածաշրջանային համաժողովի, «Junwex Yerevan Show» միջազգային ոսկերչական ցուցահանդեսի, «Yerevan Fashion Week», «Golden Lace» նորաձևության շաբաթի ուղեկցությամբ:
Համաժողովի մասնակիցներն ու հյուրերը հոկտեմբերի 7-ին կմասնակցեն Արա Աբրահամյանի միջոցներով կառուցված ռուսական ուղղափառ տաճարի օծման հանդիսավոր արարողությանը:
Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը կայացել է 2016թ. հոկտեմբերին: Համաժողովն անց է կացվել բարձր ներկայացուցչական մակարդակով. նիստերին, գործարար հանդիպումներին և քննարկումներին մասնակցել և ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, «Сбербанк»-ի կառավարման խորդրդի նախագահ Գերման Գրեֆը, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Շուգաևը, Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, ՀՀ-ում և ՌԴ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Պակ Ռո Բյոկը, Ռազմավարության, քաղաքականության, անվտանգության և տնտեսության հարցերի (ISPSW) ինստիտուտի նախագահ Պիտեր Ռոյելը, «Forbes&Manhattan»-ի գործադիր տնօրեն Սթեն Բարթին, Բրիտանիայի լորդերի պալատի անդամ և նախկին խոսնակ Քերոլայն Քոքսը և այլք:
Համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ անցած տարվա ընթացքում Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի կողմից կազմակերպվել են մի շարք փոխադարձ այցելություններ և քննարկումներ՝ նախարարների, փոխնախարարների, շահագրգիռ կորպորացիաների ղեկավարների մասնակցությամբ, որոնց նպատակն է եղել արտադրական և արդյունաբերական կապերի ձևավորումը, եղածների վերականգնումը և Հայաստանում նոր արտադրությունների հիմնումը:
Համաժողովի մասնակիցներն ու հյուրերը հոկտեմբերի 7-ին կմասնակցեն Արա Աբրահամյանի միջոցներով կառուցված Ռուսական ուղղափառ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը:
Հատվածներ առաջին համաժողովի ելույթներից.
Կարեն Կարապետյան-ՀՀ վարչապետ
«Չնայած հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին, կարծում եմ, որ մենք աննախադեպ մեծ հնարավորություն ունենք դրանց ամրապնդման համար: Եվրասիական տարածքում միջազգային ինտեգրացիոն գործընթացները կարող են միայն օգնել դրան»:
Արա Աբրահամյան- Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
«Մենք հիմնում ենք այս համաժողովը որպես մեկ տնտեսական սիրտ, որը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրասիայի բոլոր երկրներին պետք է մատակարարի նոր նախագծեր և ներդրումներ: Միասնական տնտեսական օրգանիզմի կառուցման գործընթացն արդեն ընթացքի մեջ է: Եվրասիան սկսում է իրեն ճանաչել ոչ միայն որպես միասնական աշխարհագրական միավոր, այլև միասնական տնտեսական տարածք, որպես ահռելի կենդանի օրգանիզմ, որի առողջության համար յուրաքանչյուր օրգան պետք է լինի առողջ և համագործակցի մյուսների հետ»:
Գերման Գրեֆ- «Сбербанк»-ի կառավարման խորհրդի նախագահ
«Հայաստանի տնտեսությունը ներդրողների համար չի կարող գրավիչ լինել, եթե մնա մեկուսացված: Հայաստանին հարկավոր է արդյունավետ պետական կառավարում և բիզնեսի շատ պարզ ռեժիմ: Հայաստանի կառավարությունը պետք է լինի ԵԱՏՄ-ում ամենաարագն ու ճկունը: Եթե հանրապետությունն դեպի Եվրասիական միության բոլոր շուկաներ հասանելիություն ապահովի, ապա ներդրողների համար միևնույն է, թե որտեղ բիզնես հիմնել՝ Ռուսաստանում, Ղազախստանում, թե Հաայստանում: Եթե այստեղ բիզնեսի համար կատարյալ պայմաններ ստեղծվեն, ներդրողները կընտրեն Հայաստանը:
Լրատվամիջոցների հավատարմագրումը
http://ereforum.org/mass-media-accreditation/?lang=am
Գրանցումը՝ հոկտեմբերի 6-ին, ժ. 8։30 («Մերիդիան» էքսպո կենտրոն, Ոսկերիչների 1)
Մոտեցումը՝ http://www.meridianfez.com/en/contact
[gallery link="file" columns="4" ids="4744,4742,4743,4741"][:]