Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովը նպաստում է Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների գործարար կապերի ընդլայնմանը. Դավիթ Ղալթախչյան[:]

2017-09-22 18:38

Նախորդ տարի Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը: Համաժողովը կազմակերպվել էր  Ռուսաստանի հայերի միության և Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի նախագահ Արա Աբրահամյանի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության, և Հայաստանի կառավարության աջակցությամբ: Համաժողովը նպատակ ունի ապահովել հայկական արտադրողների ներկայացվածությունը ԵԱՏՄ շուկայում,  նպաստել Հայաստանում ԵԱՏՄ երկրների գործընկերների ներդրումների ներգրավմանը: Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովից արդեն մեկ տարի է անցել և համաժողովի համակարգող խորհրդի աշխատակազմն ամենօրյա կապերի մեջ է Հայաստանի գործարարների և ԵԱՏՄ տնտեսական շուկայի գործարար հատվածի հետ, փորձելով հարաբերություններ հաստատել և երկխոսություն ստեղծել նաև երկկողմ այցելությունների և շփումների միջոցով: Նման միջոցառումների շրջանակներում Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ վերջերս Հայաստան էր ժամանել ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գլեբ Նիկիտինը, որի հանդիպումները հայ գործարարների հետ բավականին արդյունավետ անցան՝ բարձր գնահատական ստանալով ռուս գործընկերների կողմից: Այդ հանդիպումներից մեկին ներկա էր «Էլբատ» էլեկտրական մարտկոցներ արտադրող ընկերության  գլխավոր տնօրեն Դավիթ Ղալթախչյանը, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք մեր լսարանին: Պարո՛ն Ղալթախչյան, երբ գործարանը հիմնվում էրռուսական շուկան ուսումնասիրվա՞ծ էր և հնարավոր սպառող համարվո՞ւմ էր: Այն ժամանակ ավելի շատ հնարավոր սպառող դիտարկվում էր եվրոպական շուկան, և գործարանը ստեղծվել է եվրոպական ստանդարտներով, թե՛ արտադրանքը,  թե՛ գործարանի սարքավորումները լրիվ համապատասխանեցված են եվրոպական չափանիշներին: Ռուսական շուկան որպես առաջնահերթություն չի դիտարկվել, բայց հիմա այն մեզ համար ամենակարևոր շուկան է համարվում: Գործարանի արտադրանքի  ո՞ր  մասն է արտահանվում։ Որքա՞ն է դրա մեջ կազմում ԵԱՏՄ երկրներիմասնավորապես ՌԴ մասնաբաժինը։ Այս պահի դրությամբ Ռուսաստան որևէ արտադրանք չի արտահանվում՝ կապված  հումքային նյութերի բարձր ինքնարժեքի և տրանսպորտային ծախսերի բարձր մակարդակի հետ,  ռուսական շուկա ներխուժելը բարդ է,  բայց աշխատում ենք դա նվազագույնի հասցնել: Արա Աբրահամյանի և Գլեբ Նիկիտինի  հետ սեպտեմբերի սկզբին կայացած հանդիպման ընթացքում ռուս պաշտոնյան ակնհայտ հետաքրքրություն արտահայտեց ձեր արտադրանքի նկատմամբբայց ռուսաստանցի գործընկերների հետ դրա առաջխաղացման և իրացման որոշակի  դժվարություններ կանորո՞նք են դրանք: Մեզ հնարավորություն տրվեց համագործակցել ռուսական ընկերություններից մեկի հետ, և բավականին երկար տեխնիկական պարամետրերի հաստատումից հետո, երբ ռուսական ընկերությունում համոզվեցին մեր հնարավորություններում, բանակցությունների հաջորդ կոմերցիոն փուլն անցանք: Քանի որ տվյալ ընկերությունը գնառաջարկներ էր ստանում տարբեր ընկերություններից, բնականաբար, մեր ընտրած նվազագույն  գինը նույնիսկ չէր էլ կարողացել մրցակցել ռուսական շուկայի տրամադրած գների հետ: Պատճառն այն է, որ մեր հիմնական հումք հանդիսացող կապարը, որը մարտկոցի գնի 60 տոկոսն է կազմում, ներմուծվում է Ռուսաստանից: Տրանսպորտային ծախսերը և հավելյալ այլ ծախսերն ավելի թանկացնում են մեր արտադրանքը: Կոնկրետ տվյալ ընկերությունը նախապատվությունը տվեց ավելի ցածր գնով ընկերության առաջարկին,  չնայած պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ եկող տարվա ընթացքում նորից մասնակցենք մրցույթին: Մենք կկարողանանք կապարի որոշ տեսակներ տեղում ստանալ, հետևաբար, ավելի ցածր գնով հանդես գալու հնարավորություն  կունենանք: Բացի այդ, ռուսական շուկա մտնելու դժվարությունները կապ ունեն ԱԱՀ-ի հետ, այսինքն առանց  ԱԱՀ-ի Հայաստանից հաշիվների դուրս գրում և Ռուսաստանում  ԱԱՀ-ով վճարումը և ձևակերպումները լրացուցիչ գործողություններ են պահանջում ռուսական ընկերությունների համար: Այս ամենը ռուս գնորդի համար դժվարություններ է առաջացնում, որն էլ նախընտրում է ռուսական գրանցում ունեցող ընկերությունից ապրանք գնել: Իսկ մենք, որպեսզի այդպիսի վաճառք իրականացնենք, պետք է  մեր ներկայացուցիչները,  պահեստներն ունենանք, որը հավելյալ ծախսերի հետ է կապված: Պարոն Աբրահամյանի կազմակերպած հանդիպումներն այս առումով  շատ օգտակար են հայկական ընկերությունների համար, քանի որ բարձրաձայնում են իրենց խնդիրները: Մեր խնդրի հետ կապված այդ հանդիպումներից մեկում նույնիսկ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը խնդրի մանրամասն նկարագրություն պահանջեց, ասելով, որ կաշխատեն համապատասխան լուծումներ գտնել: Առաջիկայում նախատեսվում է Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովըոր կազմակերպում է Արա ԱբրահամյանըԻնչպե՞ս կգնահատեք այս նախաձեռնությունը: Ամենաբարձր գնահատականը կարող եմ տալ մեր ընկերության, և մասնավորապես, իմ անունից, քանի որ նման մակարդակի գործարար շփումները և տեղեկատվական  փոխանակումը բավական արդյունավետ են, նախորդ հանդիպման ժամանակ հնարավորություն ունեցանք հանդիպելու «ԿԱՄԱԶ» ընկերության խմբի փոխտնօրեններից մեկի հետ,  որը հիմք հանդիսացավ հետագա  4-5 ամիսներին «ԿԱՄԱԶ»-ի  հետ բանակցությունների, ճիշտ է դեռ արդյունքներ չկան, բայց փաստը, որ մեզ  ճանաչեց  «ԿԱՄԱԶ»-ի նման ընկերությունը, արդեն մեծ հնարավորություն է այդ ահռելի շուկայում ներկայանալու համար: Պատրաստվու՞մ եք ԵԱՏՄ շուկայում ձեր ընկերության հաջողված փորձը և խնդիրները ներկայացնել այդ համաժողովին: Մեծ հաճույքով կցանկանանք այդ բոլոր խնդիրները ներկայացնել, բայց ես առավել հակված եմ ներկայացնել հաջողության պատմություններ,  քան միայն խնդիրների մասին խոսել: Ո՞ւմ կցանկանայիք տեսնել այդ համաժողովին և ի՞նչ ակնկալիքներ ունեք դրանից: Հետաքրքրություն ունեմ հանդիպելու ոլորտի ներկայացուցիչների՝ մեր նույն արտադրանքից արտադրող ընկերությունների ղեկավարների կամ սպառողների հետ, իմանալ նրանց խնդիրները, հասկանալ պահանջները և հնարավորության դեպքում այդ պահանջներին համապատասխան առաջարկներ անել: Մեր ընկերության տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս ոչ ստանդարտ լուծումներ տալու, որը բավականին հետաքրքիր է ռուսական սպառողների համար: Մենք պարոն Աբրահամյանի հետ  պայմանավորվածություն ունենք, և ըստ երևույթին,  ֆորումից դուրս հանդիպումներ կունենանք և կքննարկենք հումքային  նյութերի մատակարարման հետ կապված հարցերը: ereforum.am[:]