Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն առաջընթաց է գրանցում. Գլեբ Նիկիտին [:]

2017-09-09 14:11

Երևանում այսօր բացվել է «Armenia Expo 2017» տասնյոթերորդ միջազգային առևտրաարդյունաբերական ֆորումը: Տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող  120 կազմակերպություն «Armenia Expo 2017»-ին են ներկայացրել իրենց արտադրանքը: Ցուցահանդեսի մասնակիցները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ նպատակ ունենալով  ոչ միայն վաճառել իրենց արտադրանքը, այլև կապեր հաստատել տարբեր երկրների գործընկերների հետ: Ֆորումը կգործի երեք օր: Ցուցահանդեսի պաշտոնական  բացման արարողությանը ներկա էին Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և այլ պաշտոնյաներ ու հյուրեր: Նրանք ծանոթացել են տաղավարներին, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին: Vesti.am-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում   Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովի անցկացումը Երևանում,  Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինը պատասխանեց.  «Մենք մասնակիցների և համաժողովով հետաքրքրվողների մեծ առաջընթաց ենք  նկատում: Համաժողովի շրջանակներում նախատեսում ենք կազմակերպել ԵԱՏՄ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպում: Կարծում ենք, որ այդ հարթակը մշտապես կընդլայնվի և  կզարգանա: Պարո՛ն Նիկիտին, երևանյան ձեր հանդիպումների ընթացքում, դուք անդրադարձել էիք սփյուռքի օժանդակությանը, մասնավորապես հայ-ռուսական ձեռնարկություններին, ինչպե՞ս եք  դա տեսնում: Իրականում  նպատակը   միասին երրորդ  երկրների շուկա դուրս գալն է: Մենք պետք է ԵԱՏՄ-ում չկենտրոնանանք հայկական և ռուսկան շուկաների վրա: Մեր խնդիրը երրորդ երկիր դուրս գալն է: Որպեսզի դուրս գանք երրորդ երկիր, պետք է այնտեղ կապեր ունենանք: Եվ քանի որ հայկական սփյուռքը մեծ է և բոլոր երկրներում կապեր ունի, կարող է այդ հարցում օժանդակել: Այդտեղ էլ Հայաստանը համագործակցության առումով առավելություն ունի։[:]